ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

«Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին
22.06.2017 | 00:27

«Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին՝ ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Որտե՞ղ է երաշխիքը, որ այս ծրագրում ներկայացված թվերը ուղղակի չեն մնալու թղթի վրա` ինչպես մնացել են նախորդ տարիներին հայտարարված թվերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով նախկինում խոստացված աշխատավարձերի բարձրացմանն ու տնտեսական աճին: «Հարգելի խորհրդարան` շնորհավորում եմ մեզ: Պետական պարտքն արդեն հատել է 6 մլրդ-ի սահմանագիծը: Այսօր մենք ունենք 6,2 մլրդ դոլար պետական պարտք, որը խիստ ռիսկային է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Անդրադառանալով ներդրումներին` պատգամավորը նշեց, որ դրանք Հայաստանում չեն արվում, քանի որ «ներդրողից ուզում են «ատկատ», ուզում են «փայ մտնել» ու կոռուպցիան ամենասարսափելին է»: «Պարոն վարչապետ, երբ ներկաացնում էիք 1 տարի առաջ ձեր ծրագիրը, ես ձեզ հարց տվեցի` պատրա՞ստ եք կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: Ցավոք, կամ ձեր ձեռքերը չեն հասել կամ ձեզ ուղղակի թույլ չեն տալիս կտրել այդ ճյուղը: Ձեր ունեցած ժամանակը բավարար էր, այդ խնդիրները կանխելու համար: Դուք հայտարարեցիք, որ ամեն օր մենք գոլ ենք խփելու: Գոլ չենք տեսել` տեսել ենք դեռևս ինքնագոլեր: Այսպիսով կարող եմ ասել, որ «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու ներկայացված ծրագրին»:

Դիտվել է՝ 10746

Մեկնաբանություններ